Ոչ սթափ քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանական վարք է դրսևորել․ ՆԳՆ

Լոռու մարզի Մեծավան համայնքի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք։ Օբյեկտիվ․am տղեկանում է ՆԳՆ-ից։

Տեղեկությունների համաձայն՝ ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ոստիկաններին դիմելուց հետո տղամարդը դուրս է հրավիրվել ընտրատեղամասից։

Ավելի ուշ՝ ժամը 16։45-ի սահմաններում, նույն անձը վերադարձել է և փորձել կրկին մուտք գործել ընտրատեղամաս։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել ներս մտնել, ինչից հետո նա հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին, ինչպես նաև միջամտել է ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։

Ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։

Դեպքի առթիվ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։