Երևանում մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը ժամանակավորապես փակվելու է երթևեկության համար։
Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից՝ կամրջով ավտոտրանսպորտի երթևեկությունը կդադարեցվի հունիսի 17-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 29-ը ներառյալ։ Այս ընթացքում իրականացվելու են վերանորոգման և ամրացման աշխատանքներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել կառույցի անվտանգությունն ու շահագործման հուսալիությունը։
