Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 110 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։
Ըստ տվյալների՝ առավելագույն աջակցությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հավաքելով 57.14% կամ 11,073 ձայն։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 21.43% կամ 4,152 ձայնով, իսկ երրորդ տեղում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 8.21% կամ 1,590 ձայնով։
Մյուս քաղաքական ուժերի արդյունքներն են՝
- «Բարգավաճ Հայաստան»՝ 5.1% (988 ձայն)
- «Միասնության թևեր»՝ 2.52% (488 ձայն)
- «ԴՕԿ» կուսակցություն՝ 1.19% (231 ձայն)
- «Բոլորին դեմ եմ»՝ 0.86% (166 ձայն)
- «Հայաստանի շնորհապետական»՝ 0.97% (188 ձայն)
- «Նոր ուժ»՝ 0.58% (113 ձայն)
- «Հանրապետություն»՝ 0.49% (94 ձայն)
- «Լուսավոր Հայաստան»՝ 0.45% (88 ձայն)
- «Ժողովրդավարական համախմբում»՝ 0.21% (40 ձայն)
- «Հանուն Հանրապետության»՝ 0.23% (45 ձայն)
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ»՝ 0.18% (34 ձայն)
- «Հայ ազգային կոնգրես»՝ 0.15% (30 ձայն)
- Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 0.1% (19 ձայն)
- «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»՝ 0.09% (17 ձայն)
- Ռեֆորմիստների կուսակցություն՝ 0.11% (22 ձայն)
Նախնական տվյալները կարող են փոփոխվել վերջնական հաշվարկների ընթացքում։
