Հայաստանում փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը

Հայաստանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը։ Ժամը 20:00-ին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը փակվել են, և մեկնարկել է քվեների հաշվարկի գործընթացը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 21:00-ին կհրապարակի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, իսկ նախնական արդյունքների հրապարակումը առցանց ռեժիմով կսկսվի ուշ երեկոյան։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել են 18 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունեցել է 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։