Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյան, ով հանդիսատեսին հայտնի էր «Քեզանից հետո» և «Բախում» հեռուստասերիալներում իր դերերով։
Դերասանի մահվան մասին հայտնել է դերասանուհի Անի Երանյան։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում դերասանը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Հունանյանի մոտ ախտորոշվել էր չարորակ ուռուցք, որը հետագայում տարածվել էր ոսկորների, թոքերի և գլխուղեղի շրջանում։ Բուժման նպատակով նա փորձել էր բուժում ստանալ արտերկրում՝ այդ թվում ԱՄՆ-ում և Գերմանիայում, որի համար կազմակերպվել էին նաև հանրային աջակցությամբ դրամահավաքներ։
Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը
