Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով 6 ամիս ժամկետով ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվում երրորդ երկրներից որոշ տեսակների ցեմենտի ներմուծման նկատմամբ։ Ներմուծումն իրականացվելու է լիցենզիաների հիման վրա։
Որոշման նպատակն է կանոնակարգել ցեմենտի ներմուծումը և տեղական շուկայում ստեղծել հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի արտադրողների և ներմուծողների համար։
Հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 10,45 տոկոսով, մինչդեռ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումն աճել է 29,2 տոկոսով՝ հասնելով շուրջ 751,3 հազար տոննայի։
Կառավարությունում վստահ են, որ այս քայլը կնպաստի տեղական ցեմենտի արտադրության զարգացմանը և շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։
Կառավարությունը 6 ամսով սահմանափակեց ցեմենտի ներմուծումը երրորդ երկրներից
