Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել։ Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է նրա ֆեյսբուքյան գրառումից։ Ըստ փաստաբանի՝ խոսքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքին, երբ, իբր, քաղաքացիների կողմից փակված փողոցի հատվածում բարձր արագությամբ ընթացող մեքենայի ուղղությամբ հարվածելու միջոցով կատարվել է խուլիգանություն։ Հարությունյանի խոսքով՝ շուրջ երեք տարի որևէ…

Տեսնել ավելին

Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանց թվում է նաև կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ Ինչպես տեղեկացավ Օբյեկտիվ.am-ը, ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին։Օբյեկտիվ.am-ին ՀՀ քննչական…

Տեսնել ավելին
Բագրատ Սրբազանի գործով խափանման միջոցը փոխվել է

Բագրատ Սրբազանի գործով խափանման միջոցը փոխվել է

Օբյեկտիվ․am-ը «Սրբազան պայքար» էջից տեղեկանում է, որ Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի, սակայն նա չի ընդունում այդ որոշումը։ Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025 թվականի հունիսից։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանության զավթմանն ուղղված գործողություններ։

Տեսնել ավելին

Սամվել Սամվելյանը ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հրաման է ստորագրել, որով Սամվել Սամվելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Օբյեկտիվ․am»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ Սամվել Սամվելյանը, ով զբաղեցնում էր ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը (արդարադատության առաջին դասի խորհրդական), 2026 թվականի հունիսի 3-ից ազատվել է…

Տեսնել ավելին

ՔԿ-ն հայտնում է․ 50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են լայնածավալ գործողություններ։Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ 50-ից ավելի հասցեներում անցկացվում են խուզարկություններ։Տեղեկությունը «Օբյեկտիվ.am»-ը ստացել է նրա ֆեյսբուքյան գրառումից։

Տեսնել ավելին

Կառավարությունը սահմանում է ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Գործադիր մարմինը վաղը՝ հունիսի 4-ին կքննարկի 2026 թվականի ամառային զորակոչի անցկացման մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը կազմակերպել պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչը։ Նախագծի համաձայն՝ նույն ժամանակահատվածում կշարունակվի նաև բանակի համալրման գործընթացը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Կառավարության որոշմամբ կձևավորվեն հանրապետական…

Տեսնել ավելին

Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություն. վարձակալները կարող են ճանաչվել անօթևան

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող նոր փոփոխությունների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից զգալիորեն փոխվում է «անօթևան» հասկացության մեկնաբանությունը։ Նոր կարգավորմամբ՝ վարձակալությամբ բնակարանում ապրող անձը կամ ընտանիքը կարող է համարվել անօթևան՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Սա նշանակում է, որ նման անձինք նույնպես կարող են ընդգրկվել կացարանով ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերում։ Փոփոխությունների նպատակն է ավելի…

Տեսնել ավելին

Մասիսի միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինները ստացել են երկու հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, վարույթը հարուցվել է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները…

Տեսնել ավելին

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է

Փաստաբան Արսեն Բաբայանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Նրա խոսքով՝ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է վարչական հսկողություն՝ միաժամանակ արգելելով Վազգեն Սաղաթելյանին հանդես գալ հրապարակային հայտարարություններով և ելույթներով։ Փաստաբանը դատական որոշման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։

Տեսնել ավելին

Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով։ Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, ինչպես նաև 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և որպես խափանման…

Տեսնել ավելին