ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանության ծառայողը քվեարկելուց հետո իր հետ ընտրատեղամասից դուրս է բերել քվեաթերթիկներ։
Տեղեկության առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ ոստիկանության ծառայողը ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ միջադեպը տեղում արձանագրվել է ընտրական հանձնաժողովի կողմից, իսկ քվեախցիկի մոտ ծառայողին պարզաբանվել է քվեարկության կարգը։ Դրանից հետո քվեարկությունն իրականացվել է օրենքով սահմանված ընթացակարգով։
ՆԳՆ-ից կոչ են անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և առաջնորդվել պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակվող տվյալներով։
Օբյեկտիվ.am-ը շարունակում է հետևել ընտրական գործընթացին և ներկայացնել պաշտոնական տեղեկությունները։
