ՆԳՆ-ն հերքել է Վանաձորի ընտրատեղամասում քվեաթերթիկներ դուրս բերելու մասին տեղեկությունը

ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանության ծառայողը քվեարկելուց հետո իր հետ ընտրատեղամասից դուրս է բերել քվեաթերթիկներ։

Տեղեկության առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ ոստիկանության ծառայողը ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ միջադեպը տեղում արձանագրվել է ընտրական հանձնաժողովի կողմից, իսկ քվեախցիկի մոտ ծառայողին պարզաբանվել է քվեարկության կարգը։ Դրանից հետո քվեարկությունն իրականացվել է օրենքով սահմանված ընթացակարգով։

ՆԳՆ-ից կոչ են անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և առաջնորդվել պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակվող տվյալներով։

Օբյեկտիվ.am-ը շարունակում է հետևել ընտրական գործընթացին և ներկայացնել պաշտոնական տեղեկությունները։