Հունիսի 5-ին Գյումրիի մի հատվածում հոսանք չի լինի

Օբյեկտիվ.am-ը տեղեկացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը Գյումրի քաղաքի մի հատվածում։Ընկերության հաղորդմամբ՝Շիրակի մարզ11:00-17:00՝ Գյումրի քաղաք, Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամաս։«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հորդորում է պահպանել էլեկտրաանվտանգության կանոնները։

Տեսնել ավելին

Ավագ դասարանների աշակերտների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Օբյեկտիվ․am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ ԿԳՄՍ նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների սովորողների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել պատասխանատու վարքագծի ձևավորմանը։…

Տեսնել ավելին

Կառավարությունը փոխել է ուսուցիչների վերապատրաստման կարգը

Օբյեկտիվ.am-ը Կառավարությունից տեղեկանում է, որ գործադիրը փոփոխություններ է կատարել ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման գործընթացը կարգավորող նախկին որոշման մեջ։Փոփոխությունների նպատակն է ապահովել ուսուցիչների ավելի արդյունավետ և որակյալ մասնագիտական զարգացումը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանն ու հանրակրթության ոլորտի շարունակական բարելավմանը։Նոր կարգավորմամբ հստակեցվել է վերապատրաստումների կառուցվածքը՝ ըստ մոդուլների, մակարդակների և շրջափուլերի։ Քանի որ գործող կարգում ատեստավորման փուլերն ու…

Տեսնել ավելին

Բազմաթիվ հասցեներում կդադարեցվեն գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում են, որ հունիսի 4-ին և 5-ին պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվեն գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։ Գազամատակարարման դադարեցում Երևանում Պլանային աշխատանքների պատճառով հունիսի 4-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 5-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի, Տիգրան Մեծի և Կորի փողոցներով պարփակված թաղամասի…

Տեսնել ավելին

«Կիևյան» կամուրջը ամբողջությամբ կփակվի միայն մեկ փուլում

«Կիևյան» կամրջի հիմնանորոգման մրցույթն արդեն կայացել է, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է հունիսի երկրորդ տասնօրյակում։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքների ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի կսահմանափակվի։ Կամուրջն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերի փոխարինման փուլում։

Տեսնել ավելին

Գարեգին Երկրորդը հանդիպել է արցախահայության ներկայացուցիչների հետ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած սոցիալական և կենցաղային խնդիրները, նրանց հոգևոր աջակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Տեսնել ավելին

Մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և վերադարձվել ծնողներին

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանների հետևողական և օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է արագ հայտնաբերել Երևանում կորած 4-ամյա երեխային։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։ Հունիսի 2-ին մանկապարտեզներից մեկի տարածքից անհետացած սանի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սկսել են որոնողական միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց երեխան հայտնաբերվել է իր բնակության վայրի…

Տեսնել ավելին

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել․ ինչ է փոխվելու

ԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում ընդունել է նոր որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։ 2026 թվականի հունիսի 3-ի նիստում, նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, հանձնաժողովը սահմանել է, որ տնտեսվարող սուբյեկտների հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ սահմանազատման կետում կամ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի…

Տեսնել ավելին

Հունիսի 3-8-ի եղանակը․ սպասվում են անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում

Երևանում հունիսի 3-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-8-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 3-ին և 5-6-ին առավելապես կեսօրից հետո, 4-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,…

Տեսնել ավելին

Վթարի պատճառով Գեղարքունիքի 7 գյուղում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 3-ին՝ ժամը՝ 07.00-ից մինչև հունիսի 4-ը՝ ժամը՝ 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեսնել ավելին