Վարչական դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը, սակայն արձանագրել է խախտումներ և վերաքվեարկության անհրաժեշտություն

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացված երկու հայցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ թեև դատարանը մերժել է հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը որոշման մեջ արձանագրել է խախտումների առկայությունը և նշել վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտության մասին։«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- գրել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարչական դատարանը քննել էր ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի 254 և 255-Ա որոշումների դեմ։ Այդ որոշումներով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել։