Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը՝ վարչական հսկողություն սահմանելու վերաբերյալ, բավարարվել է մասնակի։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի փոխանցմամբ՝ դատարանը որոշել է Ղևոնդյանին արգելել հրապարակումներ կատարել, մասնակցել հավաքների վայրերին, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով հաղորդակցվել։

Գործի մանրամասները այս պահին չեն հրապարակվում։