Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Մասնավորապես, այս տեղամասի հանձնաժողովի նախագահը 20։00–ից հետո թույլատրել է ընտրողների մուտքը տեղամաս։

Նյութերն ուղարկվել են դատախազություն։