Երբ կավարտվեն վերահաշվարկի աշխատանքները․ ԿԸՀ-ի պարզաբանումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) նստավայրերում շարունակվում են քվեների վերահաշվարկի աշխատանքները։
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ վերահաշվարկն իրականացվում է Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։
ԿԸՀ-ից հիշեցնում են, որ գործող օրենսդրության համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ին։
Վերահաշվարկի ավարտից հետո կամփոփվեն արդյունքները և կներկայացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան։