Գյուղական համայնքներից ստացվող արդյունքները

Հանրապետության տարբեր մարզերի մի շարք գյուղական բնակավայրերից շարունակվում են հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում առավելագույն թվով ձայներ ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 98 քվե։ Երկրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 91 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 47, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 39 ձայն։

Կոտայքի մարզի Զովք գյուղում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 291 ձայնով։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 214 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 40, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 15 ձայն։

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում նույնպես առաջատար է ՔՊ-ն՝ 221 ձայնով։ Երկրորդ արդյունքը գրանցել է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 181 ձայնով։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 48, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 ձայն։

Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում առավել շատ ձայներ ստացել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ 80 ձայնով։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 51 ձայնով, իսկ ՔՊ-ն՝ 48 ձայնով։ «Հայաստան» դաշինքը ստացել է 12 ձայն։

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում առաջատար է «Ուժեղ Հայաստան»-ը՝ 149 ձայնով, երկրորդ տեղում է ՔՊ-ն՝ 143 ձայնով։ «Հայաստան» դաշինքը ստացել է 41, իսկ ԲՀԿ-ն՝ 3 ձայն։

Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում առավելագույն թվով ձայներ ստացել է ՔՊ-ն՝ 319 քվեով։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան»-ը՝ 86 ձայնով, երրորդը՝ ԲՀԿ-ն՝ 43 ձայնով։ «Հայաստան» դաշինքը ստացել է 14, իսկ «Միասնության թևեր»-ը՝ 5 ձայն։

Շիրակի մարզի Ազատան գյուղի 32/1 ընտրատեղամասում առավել բարձր արդյունքը գրանցել է ՔՊ-ն՝ 704 ձայնով։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան»-ը՝ 211 ձայնով։ ԲՀԿ-ն ստացել է 43, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 34 ձայն։

Նախնական տվյալները ենթակա են վերջնական հաստատման՝ պաշտոնական ամփոփման ընթացքում։