«Վարդաշեն» ՔԿՀ-ում ՔՊ-ն պարտվեց

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է քվեների հաշվարկը։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 74։

Արդյունքների համաձայն՝ առաջին տեղում է հայտնվել Ուժեղ Հայաստան-ը՝ ստանալով 30 ձայն կամ 40.54 տոկոս։

Մնացած քաղաքական ուժերը ստացել են հետևյալ արդյունքները․

  • Հայաստան դաշինք – 18 ձայն (24.32%)
  • Քաղաքացիական պայմանագիր – 17 ձայն (22.97%)
  • Բարգավաճ Հայաստան – 5 ձայն (6.76%)
  • ԱԺԲ – 4 ձայն (5.41%)

Այսպիսով, «Վարդաշեն» ՔԿՀ-ում քվեարկության արդյունքներով առավելագույն աջակցությունն ստացել է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։