ՔԿ․ քրեական վարույթ է նախաձեռնվել ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքով, ընթանում է նախաքննություն

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հունիսի 10-ին տեղի ունեցած Պաշտպանության նախարարության սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։


Այս պահին կատարվում է նախաքննություն, և իրավապահ մարմինները աշխատում են մահվան հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ։


Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։