Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների գործունեության դադարեցման պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ փաստաբանների խումբն արդեն աշխատում է գործի վրա և չի սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով։
«Միջազգային տարբեր ատյաններ կներկայացվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ Հայաստանի իրավապահ համակարգը գործում է իշխանությունների ազդեցության ներքո։
