ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ավելացվում է Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը։
Հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ընդհանուր հաստիքային կազմը սահմանվել է 2 մլն 399 հազար 130 մարդ, որից 1 մլն 510 հազարն՝ զինծառայողներ։
Նախկին՝ մարտի 4-ի հրամանագրով, զինված ուժերում զինծառայողների թվաքանակը կազմում էր 1 մլն 502 հազար 640 մարդ։ Այսպիսով, նոր որոշմամբ այն ավելացվել է 7360-ով։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։ Դրա իրականացումն ապահովելու նպատակով Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է դաշնային բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել պաշտպանության նախարարությանը։
Ավելի վաղ Ռուսաստանի օրը Կրեմլում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում իրականացվող «հատուկ ռազմական գործողության» գոտում ռուսական զորախմբի թվաքանակը ներկայում գերազանցում է 700 հազարը։
Պուտինը մեծացրել է ՌԴ զինված ուժերի թվաքանակը․ զինծառայողների թիվն աճել է 7360-ով
