Լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում․ ՀԷՑ-ը հրապարակել է հունիսի 23-ի անջատումների ցանկը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Չարենցի փողոց 113-135 առանձնատներ, Չարենց 2-րդ նրբանցք 2-135, 32/3, 32/28 առանձնատներ, Սարի Թաղ 6-9 շարքեր մասնակի, Սարի Թաղ 6-րդ շարք 158-182 առանձնատներ,Նար-Դոսի փողոց 132-150 առանձնատներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝…

Տեսնել ավելին

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը՝ շրջանառության մեջ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀԷՑ-ը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, առողջապահական հաստատությունների, կրթական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի, կապի միջոցների և տնտեսության բնականոն գործունեությունը։…

Տեսնել ավելին

«Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան-ը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին (Շանգրի Լա խաղատուն) տրված կազմակերպման լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած։ Ըստ նախարարի հրապարակման՝ համապատասխան որոշմամբ ընկերության գործունեության լիցենզիան այլևս չի գործում։ Միաժամանակ, ըստ տարբեր հրապարակումների, տվյալ ընկերությունը կապվում է Գագիկ Ծառուկյան-ի ընտանիքի հետ։

Տեսնել ավելին

Մոտ 20 հազար ֆերմեր կստանա աջակցություն․ մեկնարկել է կաթի արտադրության սուբսիդավորման ծրագիրը

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի հնարավորություն կունենա ստանալու ավելի բարձր եկամուտ՝ կառավարության նոր աջակցության ծրագրի շրջանակում։ Առաջին անգամ պետությունը սուբսիդավորում է կաթի արտադրությունը՝ նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսության զարգացումը և բարձրացնել գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունը։ Կառավարությունը հորդորում է շահառուներին շտապել, քանի որ դիմումների ընդունման համար սահմանված ժամկետը մոտենում է ավարտին։ Սուբսիդավորման գումարը ստանալու համար անհրաժեշտ է…

Տեսնել ավելին

Այսօր մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հունիսի 22-ին՝ ժամը 12:30-19:00-ն, կդադարեցվի Ալիխանյան Եղբայրների, Դավթաշեն 4, 5 փ., Եղվարդի Խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեսնել ավելին

Փամբակ գետում հայտնաբերվել է 13 տարեկան աղջկա մարմինը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»։

Տեսնել ավելին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ պաշտոնում կմնա մինչև Լեյբորիստական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։ Նա արդեն տեղեկացրել է թագավոր Չարլզին իր որոշման մասին և հայտնել, որ ընտրական գործընթացը կսկսվի հուլիսի 9-ին և կավարտվի հուլիսի 16-ին։ Հնարավոր հիմնական թեկնածուն համարվում է Էնդի Բերնեմը՝ Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետը, որը վերջերս հաղթել է…

Տեսնել ավելին

Նոր մանրամասներ Արտենիի խոշոր վթարից․ 11 տուժած, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 քաղաքացի։Նախարարության տվյալներով՝ երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։Եվս հինգ տուժածի վիճակը ծանր է, իսկ երեքինը՝ թեթև։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տեսնել ավելին

Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները

Հունիսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Տեսնել ավելին

Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ

Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ…

Տեսնել ավելին