ՌԴ ԱԳՆ շենքը

Միխայիլ Գալուզինն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են բնականոն, դինամիկ և դրական զարգացման փուլ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ գրեթե բոլոր ոլորտներում։ Հայտարարությունն արվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում անցկացված «Ռուսաստան-Ադրբեջան» նիստից հետո։

Տեսնել ավելին

ՀԱՊԿ ղեկավարությունը հաստատում է՝ Հայաստանը շարունակում է անդամակցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։ Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցության հարցը նիստում չի քննարկվել, իսկ Երևանից կազմակերպությանը անդամակցության կարգավիճակը փոխելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում կամ ծանուցում չի ներկայացվել։ Մասադիկովը նաև նշել է, որ տարբեր քաղաքական…

Տեսնել ավելին

ՌԴ քաղաքացիություն առանց դատվածության տեղեկանքի․ Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով մինչև 2028 թվականի հունվարի 1-ը Ուկրաինայի քաղաքացիները և Ուկրաինայում մշտապես բնակված քաղաքացիություն չունեցող անձինք, Ռուսաստանի քաղաքացիության համար դիմելիս, ազատվում են դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։ Հիշեցնենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմողները սովորաբար պետք է ներկայացնեն…

Տեսնել ավելին

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է սահմանում Հայաստանից գյուղմթերքի ներմուծման համար

Ռոսսելխոզնադզորը 2026 թ. հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և ուղարկվող սերմնապտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ տարանցման վրա։ Պատճառը՝ բուսասանիտարական վերահսկման և ապրանքների տեղաշարժի հաստատման մեխանիզմների բացակայությունն է։ Սահմանափակումները կգործեն մինչև համապատասխան անվտանգության և վերահսկման ալգորիթմի մշակումը։Նշվում է նաև, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, 2019-ի կառուցվածքային փոփոխություններից հետո ստանձնելով…

Տեսնել ավելին

Վաղվանից Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից մրգերի ներմուծումը

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ արձանագրված խախտումների աճի պատճառով 2026թ. հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանից Ռուսաստան կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։ Խոսքը վերաբերում է բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և խաղողին։ Սահմանափակումները կվերաբերեն նաև այդ ապրանքների տարանցմանը ԵԱՏՄ երկրներով՝ մինչև անվտանգության նոր մեխանիզմների մշակումը։ Գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմին…

Տեսնել ավելին