«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։
Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հաստատելով տեղեկությունը։ Կոմիտեի փոխանցմամբ՝ նա ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։
«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,– նշել են կոմիտեից։
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում, քննությունը շարունակվում է։
