Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությամբ դատական նիստն ավարտվել է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։