Վահագն Խաչատուրյանն ընդունեց կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունեց կառավարության հրաժարականը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։

Տեսնել ավելին

Պետությունը կհամաֆինանսավորի մասնավոր մանկապարտեզները․ ովքեր կարող են օգտվել նոր ծրագրից և երբ այն կգործարկվի

ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված արդյունքների ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ծրագրով սահմանված է, որ մինչև 2023 թվականը 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում: Կառավարության որդեգրած քաղաքականության և իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման,…

Տեսնել ավելին

Կառավարությունը հավանություն տվեց բջջային հեռախոսների IMEI պարտադիր գրանցման նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Ըստ…

Տեսնել ավելին

Կառավարությունը վերանայում է ակցիզային հարկերը․ բարձրանում են ծխախոտի և ալկոհոլի դրույքաչափերը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել ակցիզային հարկի դրույքաչափերը մի շարք ապրանքների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել անուղղակի հարկային բեռը, ապահովել լրացուցիչ հարկային եկամուտներ և համապատասխանեցնել դրույքաչափերը ԵՏՄ հարկային քաղաքականության շրջանակներում։ Օրինագծով նախատեսվում է նաև ակցիզային հարկի ինդեքսավորում՝ հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող գնաճը։ Ըստ առաջարկվող…

Տեսնել ավելին

Կառավարությունը հաստատել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն և հետբուհական կրթության 2026/2027 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության տեղերը։ Մագիստրատուրայի ընդունելության համար հատկացվել է 1280 տեղ, որոնցից 1058-ը՝ պետական բուհերին։ Նախատեսված է նաև պահուստային 3 տեղ, որոնք կբաշխվեն մրցույթի ընթացքում հավասար ՄՈԳ կամ ԲՏՃՄ ուղղություններով առավել բարձր արդյունք ցուցաբերած դիմորդների…

Տեսնել ավելին