Կառավարությունը վերանայում է ակցիզային հարկերը․ բարձրանում են ծխախոտի և ալկոհոլի դրույքաչափերը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել ակցիզային հարկի դրույքաչափերը մի շարք ապրանքների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել անուղղակի հարկային բեռը, ապահովել լրացուցիչ հարկային եկամուտներ և համապատասխանեցնել դրույքաչափերը ԵՏՄ հարկային քաղաքականության շրջանակներում։ Օրինագծով նախատեսվում է նաև ակցիզային հարկի ինդեքսավորում՝ հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող գնաճը։ Ըստ առաջարկվող…
