Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրական հաջողության կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած կուսակցության ընտրական հաջողության կապակցությամբ։

Կոբախիձեն իր գրառման մեջ նշել է, որ հույս ունի շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ուղղված երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի բարօրություն ժողովուրդների։

Վրաստանի վարչապետը ընդգծել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը տարածաշրջանային համագործակցության համատեքստում։