Դատարանը բավարարեց միջնորդությունը․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և որոշում կայացրել 2 ամսով կալանավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման գործով։

Նախօրեին նրա առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող ավելի քան 70 ընկերություններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ էին իրականացրել։ Քննչական գործողությունները տևել էին ավելի քան 12 ժամ։