Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը կալանավորվեց՝ 2 ամսով։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: