ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ։
Տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտություններ, որից հետո դուրս են գրվել։ Միաժամանակ, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրացուցիչ հետազոտությունների նպատակով։
Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների կյանքին սպառնացող վտանգ չկա։
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթարից տուժել է 36 մարդ. Ան
