Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) դպրոցների աշակերտների արձակուրդների ժամանակացույցը։
Հրամանի համաձայն՝ 1-12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները կմեկնարկեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և կավարտվեն 2027 թվականի մայիսի 21-ին՝ հնգօրյա, իսկ մայիսի 22-ին՝ վեցօրյա աշխատանքային շաբաթով գործող դպրոցներում։
Արձակուրդների ժամանակացույցը հետևյալն է.
1-ին դասարան
- Աշնանային արձակուրդ՝ 2026 թ. հոկտեմբերի 19-30 (հնգօրյա դպրոցներ), հոկտեմբերի 19-31 (վեցօրյա դպրոցներ),
- Ձմեռային արձակուրդ՝ 2026 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2027 թ. հունվարի 22-ը (հնգօրյա), մինչև հունվարի 23-ը (վեցօրյա),
- Գարնանային արձակուրդ՝ 2027 թ. մարտի 15-26 (հնգօրյա), մարտի 15-27 (վեցօրյա)։
2-րդ դասարան
- Աշնանային արձակուրդ՝ 2026 թ. հոկտեմբերի 26-30 (հնգօրյա), հոկտեմբերի 26-31 (վեցօրյա),
- Ձմեռային արձակուրդ՝ 2026 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2027 թ. հունվարի 22-ը (հնգօրյա), մինչև հունվարի 23-ը (վեցօրյա),
- Գարնանային արձակուրդ՝ 2027 թ. մարտի 22-26 (հնգօրյա), մարտի 22-27 (վեցօրյա)։
Հրամանն ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսի 6-ին։
