Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական կեղծիքի մասին․ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։ «Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է՝ հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը»,- տեղեկացնում և խորհուրդ են տալիս իրավապահները։
