Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը: Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման…

Տեսնել ավելին

Ուշադրություն վարորդներին․ Տիգրան Պետրոսյան փողոցում ժամանակավոր կարգելվի կայանումը

Հարգելի քաղաքացիներ, Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից նշված հատվածում ավտոմեքենաներ չկայանել: Obyektive.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Տեսնել ավելին

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը ծեծել է 6-ամյա տղային․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 6-ամյա տղա է։ Ոստիկանության…

Տեսնել ավելին

Կառավարությունը 27,8 մլն դրամ կհատկացնի Հանրայինի նոր տաղավարի կառուցման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը։ Այն կիրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 27,756,080 ՀՀ դրամ կհատկացվի Հանրային հեռարձակողի խորհրդին՝ չինական կողմի հարկային պարտավորությունների, պարտադիր վճարների և ծախսերի գծով գումարների փոխհատուցման նպատակով:

Տեսնել ավելին

Ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողները կարող են լրավճար ստանալ․ նոր նախագիծ

Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։ Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական…

Տեսնել ավելին

«Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, կարծում եմ՝ դեռևս շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն. Տիգրան Ավինյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրն ու շենքը ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- ասել է նա։ Ավինյանը նշել է, որ առաջիկայում այս մասին հայտարարությամբ հանդես կգան։ «Այնտեղ մարզվողների իրավունքները…

Տեսնել ավելին

Հայաստանում սաստիկ շոգի ալիք չի սպասվում. Սուրենյանի կանխատեսումը

Այսօրվանից Հայաստան է ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նշում է, որ հանրապետության ամենատաք գոտիներում՝  Սյունքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, ցերեկային  ժամերին ջերմաստիճանը չի գերազացնի +33-+35 աստիճանը։ Սուրենյանը տեղեկացնում է, որ առաջիկա 10…

Տեսնել ավելին

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 112: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Տեսնել ավելին

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ: Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի աջակցությունը է՛լ ավելի կուժեղացվի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում…

Տեսնել ավելին

Քաղցրաշենի դպրոցը՝ 13 տարեկան աղջկա մահվան մասին

Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․ «Խորը ցավով ու կսկիծով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է մեր դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։ Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին,…

Տեսնել ավելին