Միաժամանակյա խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի ավելի քան 70 հասցեներում․ ՔԿ

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Հուլիսի 6-ին ժամը 07։16 րոպեից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և վերջինիս պատկանող մի շարք ընկերություններում իրականացվել են խուզարկություններ։ Այս մասին  Iravaban.net–ին հայտնեցին ՔԿ-ից։ «Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են…

Տեսնել ավելին

Ավել և սխալմամբ վճարված առողջության ապահովագրավճարների վերադարձի կարգ է սահմանվում

Կառավարության նախաձեռնությամբ նախատեսվում է սահմանել առողջության ապահովագրավճարների ավել կամ սխալմամբ կատարված վճարումների վերադարձի ընթացակարգը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում 07.04.2026թ. կատարված փոփոխություններով, որոնցով սահմանվել է, որ ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից ավել փոխանցված, ինչպես նաև պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները ենթակա են վերադարձման՝ կառավարության սահմանած կարգով։ Նախագծով սահմանվում…

Տեսնել ավելին

Զինծառայողները բնակարանի գնման պետական աջակցություն կստանան, իսկ վթարային շենքերի համար կգործի նոր կարգ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար ՀՀ 2026 թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների վերականգմամբ պայմանավորված: Գործադիրը հաստատել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը,…

Տեսնել ավելին

Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտնել է, որ Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Վահագն Ալեքսանյանի դեմ՝ պահանջելով հերքում, ներողություն և 9 մլն դրամ փոխհատուցում։

Տեսնել ավելին

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայցը՝ Հովհաննավանքի գործով

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես…

Տեսնել ավելին

2026-ի սեպտեմբերից յուրաքանչյուր նորածնի համար՝ 500 հազար դրամ. կառավարությունը փոխում է նպաստի կարգը

Կառավարությունն առաջարկում է փոխել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը։ Նախագծով նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Միաժամանակ ծառայությունը կդառնա հիմնականում ամբողջությամբ առցանց և կգործի ինքնաշխատ եղանակով։ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով նախատեսվում են փոփոխություններ…

Տեսնել ավելին

Ավարտվել է Չաղ Ռուստամի հոր սպանության գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Ռ.Ս.-ի (Ռուստամ Ստեփանյան՝ Չաղ Ռուստամ – խմբ.) հոր՝ Ռոբերտ Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասի…

Տեսնել ավելին

Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի

Երևանի քաղաքացիական դատարանում նոր քաղաքացիական գործ է մակագրվել՝ կապված հրապարակային հայտարարությունների հերքման և փոխհատուցման պահանջի հետ։ Դատական գործի տվյալներով՝ հայցվորը՝ Անդրանիկ Նորիկի Թևանյանը, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տարոն Արթուրի Չախոյանի։ Հայցը դատարան է ստացվել 2026 թվականի հունիսի 23-ին։ Obyektive.am-ի հաղորդմամբ՝ հայցի համար հիմք է հանդիսացել Մայիսի 23-ին Չախոյանի տարածած 54 վայրկյանանոց տեսանյութը, որում մեղադրանքներ են…

Տեսնել ավելին

Դատարան է ուղարկվել Կարապետ Գուլոյանի գործը․ պետությանը՝ առնվազն 229 մլն դրամի վնաս

Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: «Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Հիշեցնենք, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող…

Տեսնել ավելին

Ո՞ր դեպքերում գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից․ ինչ է ասում ՀՀ օրենքը

Շատ աշխատողներ չեն գիտակցում, որ օրենքը մի շարք դեպքերում արգելում է գործատուին աշխատանքային պայմանագիրը լուծել իր նախաձեռնությամբ։ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է իրավիճակներ, երբ աշխատողը գտնվում է հատուկ իրավական պաշտպանության ներքո։ Այս կարգավորումները նախատեսված են աշխատողի իրավունքները պաշտպանելու և կամայական ազատումները բացառելու համար։ 1. Եթե աշխատողը գտնվում է արձակուրդում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն…

Տեսնել ավելին