Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության կասկածանքով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։

Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հաստատելով տեղեկությունը։ Կոմիտեի փոխանցմամբ՝ նա ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,– նշել են կոմիտեից։

Գործի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում, քննությունը շարունակվում է։