ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հանցագործության մասին չհայտնելու հոդվածով. անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)։

Քննչական մարմնի տվյալներով՝ Հ.Ս.-ն, ըստ հաղորդման, նախապես տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին չի տեղեկացրել իրավասու պետական մարմիններին։

Դեպքի առթիվ նյութերի ուսումնասիրման և քննության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, և իրավապահները պարզում են գործի բոլոր հանգամանքները։