«Ուժեղ Հայաստանը» դիմելու է ԿԸՀ-ին՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու և ՔՊ-ի ձայները վերանայելու պահանջով
«Ուժեղ Հայաստանը» դաշինքը նախատեսում է վաղը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները։ Դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ արձագանքի բացակայության դեպքում իրենք կդիմեն Սահմանադրական դատարան։ Նա նշել է, որ իրենց գնահատմամբ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է ՔՊ-ի ստացած ձայների զգալի անկում, ինչպես նաև…
