Սոֆի Դևոյանն ու ամուսինը՝ Կիմ Առաքելյանը, այս օրերին հանգիստն են վայելում Մալդիվներում։ Պարուհին պարբերաբար նոր լուսանկարներով և տեսանյութերով է կիսվում, ինչպես նաև Instagram-ի իր էջի Stories բաժնում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։
Հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք Սոֆին ունենում է տագնապային գրոհներ և ինչպես է դրանք հաղթահարում։
Ի պատասխան՝ պարուհին նշել է, որ մարդու շրջապատը մեծ ազդեցություն ունի նրա ներաշխարհի և հոգեկան հանգստության վրա։
«Այնքան կարևոր է ճիշտ պահին ճիշտ մարդու կողքին հայտնվելը։ Ահավոր ազդում է շրջապատը քո ներաշխարհի ու անհանգստությունների վրա։
Ես հիմա շատ քիչ մարդկանց հետ եմ շփվում և, փառք Աստծո, իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց։
Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ տխրեցնում է կամ ցավ է պատճառում։ Դժվար կլինի, բայց հետո եկող թեթևությունն անբացատրելի է։
Ապրեք ու վայելեք կյանքը իր բոլոր դրսևորումներով։ Ես սիրում եմ մենակ հաղթահարել ու անցնել դժվար պահերը, բայց բարի նախանձով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր կարողանում են այդ պահերը կիսել իրենց մտերիմների հետ։ Այնքան արագ է անցնում կյանքը, որ պետք է ապրել ու գնահատել յուրաքանչյուր պահ, որովհետև հետո շատ եք կարոտելու»։
