Ռուսաստանում անցկացվել է խորհրդակցություն՝ ներքին շուկայի վառելիքի մատակարարման հարցերով։ Ինչպես հայտնել է նախագահը, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշտապես կհետևի երկրում վառելիքի շուկայի իրավիճակին։
«Հուլիսին վառելիքի հիմնական արտադրության ծավալները պետք է գերազանցեն հունիսյան ցուցանիշները»,- նշել է նա։
Միաժամանակ, քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը։
«Այս պահին ժամանակավորապես սահմանափակվել է բենզինի և կերոսինի արտահանումը։ Բացի այդ, քննարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք կիրառելու գաղափարը»,- ասել է նախագահը։
ՌԴ-ում քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքը
