Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն մերժել է դատախազության կալանքի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն զրկել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ բավարարելով Դատախազության միջնորդությունը։ «ԿԸՀ-ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կամ տնային կալանք ընտրելուն»,- ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ավելի վաղ փաստաբան Վարդևանյանը հայտնել էր, որ Կարապետյանին առնչվող քրեական վարույթը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:
