Նոր փուլ Իվետա Մուկուչյանի կյանքում․ երգչուհին խոսել է սիրո և մայրության երազանքի մասին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը «Tete A Tete» հաղորդաշարի ընթացքում խոսել է իր անձնական կյանքի և ապագա ծրագրերի մասին։

Նա հայտնել է, որ իր կյանքում արդեն կա սիրելի մարդ։

«Գտել եմ նրան։ Նա հայ չէ, բայց շատ կարգին տղա է և գիտի՝ թագուհուն ինչպես պահի»,- ասել է Մուկուչյանը։

Երգչուհին անդրադարձել է նաև մայրանալու ցանկությանը՝ նշելով, որ նախկինում երեխա ունենալու ցանկությունն իր մեջ չէր զգում և այն ավելի շատ հասարակության սպասումների ազդեցությունն էր։

«Շատ կուզեի փոքր մարդուկ մեծացնել։ Հիմա արդեն զգում եմ այդ ցանկությունը, նույնիսկ այդ երեխայի հոտն եմ առնում։ Նախկինում, երբ ասում էին՝ ամուսնացիր, երեխա ունեցիր, հասկանում էի, որ դա իմ իրական ցանկությունը չէ, այլ պարտադրանք։ Հիմա ես ինքս ինձ հետ աշխատանք եմ տարել և հասկացել եմ՝ ինչպիսի մայր եմ ուզում լինել»,- պատմել է երգչուհին։