Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը ազատվել է պաշտոնից

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը  հուլիսի 27-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և hիմք ընդունելով Մ. Հարությունյանի 2026 թվականի հուլիսի 24-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը: