Հուլիսի 14-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա դի։
Նախնական տվյալներով՝ աղջիկը ընկել է շենքի 6-րդ հարկից։ Դեպքի առթիվ ոստիկանության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, ինչից հետո իրականացվել են անհրաժեշտ գործողություններ։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
