ԱՄՆ-ն 7 ժամ հարվածներ է հասցրել Իրանին․ Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել

ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ օրն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցնում։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ամերիկյան ուժերը շուրջ յոթ ժամ շարունակ հարվածել են Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի և երկրի հարավային ափամերձ շրջանների մոտ։

Ինչպես հաղորդում է Meduza-ն հարվածների թիրախում են եղել հրթիռային համալիրները, անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային ուժերի ենթակառուցվածքներն ու առափնյա պաշտպանության համակարգերը։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում։

Միաժամանակ Վաշինգտոնը վերականգնել է Իրանի նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե Թեհրանը չվերադառնա բանակցություններին, ԱՄՆ-ն կարող է թիրախավորել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները։