Փաշինյանը բացահայտել է Պուտինի հետ վերջին զրույցի մանրամասները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի որոշ մանրամասներ՝ նշելով, որ այն անցել է դրական մթնոլորտում։

«Իզվեստիա»-ի հետ զրույցում Փաշինյանը հայտնել է, որ Պուտինը զանգահարել է իրեն ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու նպատակով, ինչի համար ինքը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին։

«Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, շնորհակալություն հայտնեցի, իհարկե, զանգի համար։ Նա զանգահարել էր՝ շնորհավորելու ինձ ծննդյան օրվա առթիվ։ Մենք խոսեցինք ընթացիկ հարցերի մասին, և մեր զրույցը դրական էր»,- ասել է վարչապետը։