Հայտնի է Կառավարության նոր կազմը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել է կառավարության կազմը։

Ըստ այդմ՝ փոխվարչապետի հաստիքներում վերանշանակվել են Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։

Նախարարներից չի վերանշանակվել միայն Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ քննարկումների արդյունքում Հայրապետյանը որոշել է չշարունակել աշխատանքը Կառավարության կազմում։

Նրա փոխարեն ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը։
Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Սուրեն Պապիկյանը վերանշանակվել է Պաշտպանության նախարար։
Համբարձում Մաթևոսյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։
Արփինե Սարգսյանը վերանշանակվել է Ներքին գործերի նախարար։
Ժաննա Անդրեասյանը վերանշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Արարատ Միրզոյանը վերանշանակվել է Արտաքին գործերի նախարար։
Սրբուհի Գալյանը վերանշանակվել է Արդարադատության նախարար։
Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է Առողջապահության նախարար։
Արսեն Թորոսյանը վերանշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։