Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նշանակվել են փոխվարչապետները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել՝ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետի պաշտոններում վերանշանակելու վերաբերյալ։
Նախագահի հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝
Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»։
Մեկ այլ հրամանագրով՝ փոխվարչապետի պաշտոնում է վերանշանակվել նաև Տիգրան Խաչատրյանը։
Հրամանագրում նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝
Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»։
Այսպիսով, կառավարության կազմում փոխվարչապետների պաշտոններում շարունակելու են աշխատել Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։