Պաշտոնանկություններ ԱԺ-ում․ ազատվել են նախագահի երկու օգնականները

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը  հուլիսի 21-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Զ. Չալիկյանի  2026 թվականի  հուլիսի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Զինա ՉԱԼԻԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

Մեկ այլ կարգադրությամբ ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Կ. Գրեյանի  2026 թվականի  հուլիսի 20-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Կարլեն ԳՐԵՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը: