Փամբակ գետի ողբերգություն․ որոնվում են բռնի տեղահանված երկու անչափահաս աղջիկներ

Վանաձորում այսօր կեսօրից շարունակվում են որոնողական աշխատանքները Փամբակ գետում ընկած երկու անչափահաս քույրերի հայտնաբերման ուղղությամբ։ Երեխաները՝ 13 և 7 տարեկան, բռնի տեղահանված արցախցիներ են։

Ավելի վաղ գրել էինք, որ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, երբ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաներից մեկը ընկել է գետը, ինչից հետո սկսվել է որոնողական գործընթացը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկներ, ինչպես նաև ոստիկանության ուժեր։ Տարածքում իրականացվում են գետի հունի մանրակրկիտ զննումներ և որոնումներ։

Այս պահին երեխաների գտնվելու վայրի մասին որևէ հաստատված տեղեկություն չի հաղորդվում, որոնողական աշխատանքները շարունակվում են։