Որպես անհետ կորած որոնվում է 61-ամյա Կարապետ Մարգարյանը

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Կարապետ Մարգարյանը։

Ըստ ոստիկանության՝ նա դուրս է եկել Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող իր բնակարանից և մինչ օրս չի վերադարձել, նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Քաղաքացիներին, ովքեր որևէ տեղեկություն ունեն Կարապետ Մարգարյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112 հեռախոսահամարով։