Սիրուշոյի «Pregomesh»-ի շուրջ նոր քննարկում է սկսվել համացանցում․ երգչուհին հայտնել է, որ իրենց տեղեկացրել են՝ մինչև ամսի 11-ը խանութի վրայից պետք է հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում կարող է կիրառվել տուգանք։
Այս տեղեկությունը նա տարածել է իր ինստագրամյան սթորիում, ինչը արդեն ակտիվ քննարկումների ու տարբեր մեկնաբանությունների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է երգչուհու սոցիալակն էջից։

